«Ցտեսություն, հիանալի խաղ». Ալոնսոն հաստատել է, որ ավարտում է կարիերան (լուսանկար)

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր թվիթերյան էջի միջոցով հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան:

35-ամյա խաղացողը լուսանկար է տեղադրել, որում խաղակոշիկները ձեռքին հեռանում է ֆուտբոլային խաղադաշտից:

«Ես ապրում էի ֆուտբոլով: Սիրում եմ այն: Ցտեսություն, հիանալի խաղ»,- գրել է բասկը:

Ալոնսոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ռեալ Սոսյեդադի», «Լիվերպուլի» ու  Մադրիդի «Ռեալի» կազմում: Նա ակումբային մակարդակում հաղթել է Չեմպիոնների լիգան (2005, 2014), Իսպանիայի առաջնությունը (2012), ինչպես նաև երկու անգամ Բունդեսլիգան (2015 ու 2016) և մի շարք այլ տիտղոսներ:

Իսպանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը մեկ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (2010) և երկու անգամ` Եվրոպայի առաջնության հաղթող (2008, 2012): 

Հետևեք մեզ նաև Telegram-ում