Օզիլը չի շտապում երկարաձգել պայմանագիրը

«Արսենալի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել կիսապաշտպան Մեսութ Օզիլին։ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ 

«The Mirror»-ը տեղեկացնում է, որ նոր պայմանագրով Օզիլին առաջարկում են շաբաթական 280 ֆունտ սթերլինգ աշխատավարձ, սակայն առաջարկվող պայմանագրի ժամկետը հայտնի չէ։ Գործող համաձայնագրով Օզիլը ստանում է շաբաթական 140 հազար ֆունտ սթերլինգ։ Չնայած գայթակղիչ առաջարկին՝ կիսապաշտպանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը և պատրաստ է քննարկել այլ ակումբներից առաջարկներ։

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը 2013 թվականին է 39․9 մլն ֆունտ սթերլինգի դիմաց «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում