Բուֆֆոն․ Դոնարուման բացառիկ դարպասապահ է

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն Իտալիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Միլանի» հետ հանդիպումից առաջ գովաբանել է մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։

-Դոնարուման բացառիկ դարպասապահ է։ Նա անընդհատ փորձում է ապացուցել, որ տարբերվում է մյուսներից։ Նա երիտասարդ է և առաջընթաց է գրանցում։ Դոնարուման հիանալի մրցաշրջան է անցկացնում,- Բուֆֆոնի խոսքը մեջբերված է «Sky Sport Italia»-ից։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դոնարուման մասնակցել է 27 հանդիպման, բաց է թողել 30 գնդակ։

Հավելենք, որ «Յուվենտուս»-«Միլան» հանդիպումը կայանալու է մարտի 10-ին, մեկնարկը՝ 23։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում