Մասկերանո․ Իմ խախտումը հաղթանակի վրա ազդեցություն չի ունեցել

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ պատասխան հանդիպումից հետո (6:1) խոստովանել է, որ սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոններն Անխել դի Մարիայի նկատմամբ։ 

-Այո, ես խախտել եմ կանոնները դի Մարիայի նկատմամբ, բայց չեմ կարծում, թե դա որևէ ազդեցություն է ունեցել մեր հաղթանակի վրա։ Ֆուտբոլի պատմության մեծագույն հանդիպումներից էր, որը մենք պարզապես ապրեցինք,- Մասկերանոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս եկավ՝ երկու խաղի արդյունքում ընդհանուր 6։5 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում