Եվրոպա լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույնների թվում է։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը գոլի հեղինակ է դարձել «Ռոստովի» հետ արտագնա խաղում (1:1):

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Զոմեր («Բորուսսիա Մյոնխենգլադբախ»)։

Պաշտպաններ՝ Ուգո Մալյո («Սելտա»), Ուրոշ Սպահիչ («Անդերլեխտ»), Լյուդվիգ Աուգուստինսոն («Կոպենհագեն»)։

Կիսապաշտպաններ՝ Ալեխանդրո Պոսուելո («Գենկ»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Ռուսլան Մալինովսկի («Գենկ»)։

Հարձակվողներ՝ Վենսան Աբուբակար («Բեշիկթաշ»), Մբվանա Սամատա («Գենկ»), Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում