Ֆուրկադը` մեկ մրցաշրջանում տոնած հաղթանակների թվով ռեկորդակիր (տեսանյութ)

Ֆուրկադը` մեկ մրցաշրջանում տոնած հաղթանակների թվով ռեկորդակիր (տեսանյութ)

Բիաթլոնի աշխարհի գավաթի 8-րդ փուլն ընթանում է ֆիննական Կոնտիոլախտիում: Տղամարդկանց 10 կմ տարածությամբ սպրինտը (արագասահք) հաղթել է վաղաժամ չեմպիոնությունն ապահոված Մարտեն Ֆուրկադը:

Ֆրանսիացին կրակահերթում մեկ վրիպում թույլ տալու պարագայում կարողացել է 0,6 վայրկյանով գերազանցել անվրեպ կրակած Օնդրժեյ Մորավեցին: Չեխը գրավել է երկրորդ տեղը: Մրցանակային եռյակը եզրափակել է Էմիլ Հեգլե Սվենդսենը (Նորվեգիա):

Այսպիսով, Ֆուրկադն ընթացիկ մրցաշրջանում անհատական մրցումներում իր 13-րդ հաղթանակը տարավ, ինչը տղամարդկանց բիաթլոնի պատմության նոր ռեկորդն է: Մեկ շաբաթ առաջ 28-ամյա մարզիկը կրկնել էր լեգենդար Ուլե Էյնար Բյորնդալենի 12 հաղթանակների ռեկորդը, որը գրանցվել էր 2005-2006թթ․ մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում