ԱՊԼ. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (լուսանկանրներ+տեսանյութ)

ԱՊԼ. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (լուսանկանրներ+տեսանյութ)

Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:

Անգլիացի ֆուտբոլիստը նախորդ ամսվա ընթացքում Անգլիայի առաջնությունում մասնակցել է 3 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ: Հարձակվողը 1 անգամ գրավել է «Միդլսբրոյի» (1:0) և 3 անգամ «Սթոք Սիթիի» (4:0) դարպասը։ Հունվարին լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր Քեյնի թիմակից Դելե Ալին:

Փետրվար ամսվա լավագույն մարզչի կոչմանն արժանացել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացու թիմն այդ ժամանակահատվածում երեք հաղթանակ է տարել: Պարտության են մատնվել «Վեսթ Հեմը» (4:0), «Սուոնսին» (2:1) և «Բորնմութը» (2:0):

Լավագույն գոլ է ճանաչվել «Չելսի» – «Արսենալ» խաղում (3:1) Էդեն Ազարի խփած գնդակը, որը նա հեղինակել է անհատական փայլուն անցումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում