«Բարսելոնայի»` ՊՍժ-ին խփած 6-րդ գոլը երկարաշարժ է առաջացրել

«Բարսելոնայի»` ՊՍժ-ին խփած 6-րդ գոլը երկարաշարժ է առաջացրել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Պարի Սեն Ժերմեն» պատասխան խաղի (6:1, առաջինում` 0:4) ժամանակ Կատալոնիայի մայրաքաղաքում սեյսմիկ ակտիվություն է գրանցվել:

«Կամպ Նոու» մարզադաշտից ոչ շատ հեռու գտնվում է Ժաումե Ալմերի անվան երկրաբանության ինստիտուտը, որտեղ տեղադրված են սեյսմոգրաֆներ, որոնք խաղի ժամանակ երկրի մակերեսին տատանումներ են գրանցել,- գրում է «Marca.com»-ը:

Ինստիտուտի աշխատակից Ժորդի Դիազը մեկնաբանել է սեյսմոգրաֆի ցուցանիշները: Նա հայտնել է, որ «կապտանռնագույնների» երկրորդ ու երրորդ գոլերի ժամանակ շեղումները սովորականից զգալիորեն տարբերվել են, իսկ 6-րդ գոլից հետո Ռիխտերի սանդղակով 1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:

«Խաղավերջում ամեն ինչ փոխվեց: 6-րդ գոլի ժամանակ մեր ինստիտուտի կողմից գրանցված ամենալուրջ երկրաշարժն է եղել»,- ասել է Դիազը:

Ռիխտերի սանդղակով 1 մագնիտուտ աստիճանի երկրաշարժը համարվում է «աննկատ» և հազվադեպ է զգացվում մարդկանց կողմից, սակայն գրանցվում է սեյսմոգրաֆի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում