Պաշտոնական. «Բարսելոնան» ու «Ռեալն» ընկերական խաղ են անցկացնելու

Պաշտոնական. «Բարսելոնան» ու «Ռեալն» ընկերական խաղ են անցկացնելու

Չեմպիոնների միջազգային գավաթ («International Champions Cup») ամենամյա ընկերական մրցաշարի շրջանակում առաջիկա ամռանը «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև հանդիպում է կայանալու:

Խաղը նախանշված է հուլիսի 29-ին և կանցկացվի Մայամիի «Hard Rock Stadium» մարզադաշտում,- տեղեկացնում են իսպանական գրանդների պաշտոնական կայքերը:

Վերջին անգամ կատալոնական ու մադրիդյան թիմերն Իսպանիայից դուրս հանդիպել են 1982 թվականին, երբ Վենեսուելայում կայացած ընկերական խաղում «Արքայական ակումբը» Վիսենտե Դել Բոսկեի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ է տոնել:

Սպասվում է, որ «International Champions Cup»-ում իսպանական գրանդների մրցակիցները կլինեն նաև «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում