«Chemistry cup-2017». Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ

«Chemistry cup-2017». Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ

Մարտի 13-18-ը Գերմանիայի Հալե քաղաքում տեղի կունենա «Chemistry cup 2017» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 3 մարզիկով,- գրում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցավայր կմեկնեն 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը և 69 կգ քաշային Գոռ Երիցյանը։

Բռնցքամարտիկները Գերմանիայում հանդես են գալու ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում