Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևում Լիլիթ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն։

Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա զիջել է միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին` զբաղեցնելով երկրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում