ԱԳ. «Մանչեսթեր Սիթին» վստահորեն հաղթեց «Միդլսբրոյին» ու մտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
11/03/2017 18:26
Նմանատիպ
Անգլիայի գավաթի խաղարկությունում մեկնարկել է քառորդ եզրափակիչը: «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Միդլսբրոյի» նկատմամբ:
«Քաղաքայինները» հաշիվը բացել են արդեն 3-րդ րոպեին: Յայա Տուրե-Պաբլո Զաբալետա-Դավիդ Սիլվա գեղեցիկ կոմբինացիայից հետո իսպանացին մոտ տարածությունից գրավել է դարպասը: 67-րդ րոպեին Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական տպավորիչ, արագ փոխանցումներով գրոհն է կազմակերպել, որի արդյունքում Լերոյ Սանեն գնդակն ուղարկել է դեպի դարպասային հրապարակ, որտեղ գնդակին առաջինը հասած Սերխիո Ագուերոն անվրեպ հարվածով շանս չի տվել դարպասապահին:
«Մանչեսթեր Սիթին» մտել է քառորդ եզրափակիչ, որում իր մրցակցի անունը կիմանա ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում