Ստամբուլ. Վալոդյա Ֆրանգուլյանը` մրցաշարի մրցանակակիր

Ստամբուլ. Վալոդյա Ֆրանգուլյանը` մրցաշարի մրցանակակիր

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Յաշար Դողուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:

Մրցաշարի երկրորդ օրը գորգ դուրս եկան 61 կգ, 74 կգ, և 125 կգ քաշային ըմբիշները: Այդ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում էին Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կաջոյանը (երկուսն էլ՝ 74 կգ), ինչպես նաև Անդրանիկ Գալստյանը (125):

Չորս մարզիկներից միայն Ֆրանգուլյանին հաջողվեց բարձրանալ պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 12:6 հաշվով առավելության հասավ ղազախ Աբոս Ռախմոնովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Վալոդյան մրցեց թուրք Ռեջեբ Թոփալի հետ․ գոտեմարտն ավարտվեց տուշեով: Կիսաեզրափակչում 24-ամյա մարզիկը հանդիպեց մեկ այլ թուրք ըմբիշի հետ, ում զիջեց տուշեով` 1 րոպեի ընթացքում:

Բրոնզե մեդալի համար Ֆրանգուլյանի մրցակիցը կրկին թուրք էր, ում նկատմամբ հայ ըմբիշն առավելության հասավ տուշեով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում