Բունդեսլիգա․ «Բավարիան» 10 միավորի առավելություն ունի «Լեյպցիգի» նկատմամբ (տեսանյութ)

Բունդեսլիգա․ «Բավարիան» 10 միավորի առավելություն ունի «Լեյպցիգի» նկատմամբ (տեսանյութ)

Բունդեսլիգայի առաջատար «Բավարիան» 24-րդ տուրում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ։ Մյունխենցիներից Ռոբերտ Լևանդովսկին դուբլ ձևակերպեց (38′, 55′), մեկ գոլ էլ խփեց Դուգլաս Կոստան (41′)։

«Բավարիային» հետապնդող «Լեյպցիգն» այս տուրում նվազագույն հաշվով զիջեց «Վոլֆսբուրգին»․ այդ հանդիպման միակ գոլը խփեց Մարիո Գոմեսը (9′)։

Այս խաղերից հետո «Բավարիան» 59 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և արդեն 10 միավորով է գերազանցում «Լեյպցիգին»։ «Այնտրախտը» 35 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Վոլֆսբուրգը» 26 միավորով 14-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում