«Բորուսսիան» արտագնա խաղում պարտվեց «Հերտային» (տեսանյութ)

«Բորուսսիան» արտագնա խաղում պարտվեց «Հերտային» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» պարտվեց «Հերտային»։ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով․ դաշտի տերերի կազմում աչքի ընկան Սալոմոն Կալուն և Մարվին Պլանտենհարդը, իսկ դորտմունդցիների միակ գոլը խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Այս հաղթանակից հետո «Հերտան» ունի 40 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ «Բորուսսիան» մնաց 43 միավորով երրորդ տեղում։

Բունդեսլիգա, 24-րդ տուր

«Հերտա» – «Բորուսսիա»՝ 2։1
Գոլերը՝ Կալու 11՛, Պլատենհարդ 71՛ – Օբամեյանգ 55՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում