«Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Գրանադային» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Լոս Կարմենես» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 84-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 52 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Գրանադան» 19 միավորով 18-րդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում