Լևանդովսկիի 100-րդ գոլը «Բավարիայի» կազմում

Լևանդովսկիի 100-րդ գոլը «Բավարիայի» կազմում

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Բավարիան» 3:0 հաշվով առավելության է հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:

Մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է դուբլի հեղինակ: Այդ գոլերը լեհի համար 99-րդ ու 100-րդն էին մյունխենցիների կազմում,- հայտնում է «Squawka»-ն:

28-ամյա ֆուտբոլիստին այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել է 136 խաղ:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 24 խաղում Լևանդովսկին դարձել է 21 գոլի հեղինակ և ռմբարկուական պայքարում 1 գնդակով է զիջում Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգին:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Բավարիայի» հարձակվողը մասնակցել է 38 մրցավեճի, որոնցում 33 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում