Բարձրագույն խումբ․ Չեմպիոնը խոշոր հաշվով հաղթեց առաջատարին (տեսագրություն)

Բարձրագույն խումբ․ Չեմպիոնը խոշոր հաշվով հաղթեց առաջատարին (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Շիրակին»։ Գործող չեմպիոնի և ընթացիկ առաջնության առաջատարի խաղում ամեն ինչ վճռվեց առաջին կեսում․ 12-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Արտակ Եդիգարյանը, 37-րդ րոպեին աչքի ընկավ Արտակ Դաշյանը, իսկ 45-րդ րոպեին՝ Ուրոշ Նենադովիչը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 36 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, սակայն արդեն 1 միավորով է զիջում «Շիրակին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում