«Բարսելոնան» արտագնա խաղում պարտվեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

«Բարսելոնան» արտագնա խաղում պարտվեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Դեպորտիվոյի» հետ։

Լա Կորունյայի «Ռիասոր» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերն աչքի ընկան համակարգված գործողություններով և կարողացան 2։1 հաշվով հաղթանակ տոնել։ Հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին․ Մարկ-Անդրե տեր Շտեգենի անվստահ խաղից օգտվեց Խոսելուն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում կատալոնացիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը․ 46-րդ րոպեին տպավորիչ հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստները չխաղացին զուտ մեկ միավոր վաստակելու նպատակով և բավականին ակտիվ էին առջևի գծում, ինչը տվեց իր արդյունքը․ 74-րդ րոպեին Բերգանտինյոս Ալեքսը հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Դեպորտիվոն» ունի 27 միավոր և բարձրացել է 15-րդ հորիզոնական։ «Բարսելոնան» շարունակում է 60 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն 59 միավոր ունեցող «Ռեալը» երկու հանդիպում պակաս է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Դեպորտիվո» – «Բարսելոնա»՝ 2։1
Գոլերը՝ Խոսելու 40′, Ալեքս 74′ – Սուարես 46՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում