Վոլեյբոլ. 4 թիմ նվաճել է Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր

Վոլեյբոլ. 4 թիմ նվաճել է Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր

Մարտի 12-ին ավարտվել է 2017 թվականի Հայաստանի վոլեյբոլի մինջև 17 տարեկանների ընտրական առաջնության երևանյան փուլը։

Տղաների ու աղջիկների երկուական լավագույն թիմերը Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել, տեղեկացնում է ՀՎԲ-ի մամուլի քարտուղարությունը:

Եռօրյա պայքարում աղջիկների ընտրական մրցաշարի լավագույն թիմերն են դարձել «Ավան» և ԽՄՕՄՄ թիմերը: Տղաների պայքարում ուղեգրերին արժանացել են «Աջափնյակն» ու «Արաբկիրը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում