Էնոչը 6 միավոր է վաստակել, Մկրտչյանը` 5

Էնոչը 6 միավոր է վաստակել, Մկրտչյանը` 5

Ամերիկյան ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Սթիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը» 77:66 հաշվով առավելության է հասել «Սաուտ Ֆլորիդայի» նկատմամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Էնոչը խաղադաշտում անցկացրել է 13 րոպե և վաստակել 6 միավոր: 31 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ»-ը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելսը» 64:69 հաշվով պարտություն է կրել «Նորթ Դակոտայից»: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 5 միավոր։ «Իդահո Վենդելսը» 31 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում