Մարտ ամիսը հագեցած է լինելու հայկական բռնցքամարտի համար

Մարտ ամիսը հագեցած է լինելու հայկական բռնցքամարտի համար

Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականի 7 անդամներ մարտի 13-22-ը մասնակցելու են Ռումինիայի Բրաիլա քաղաքում կայանալիք 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Տեղեկացրել ենք նաև, որ Գերմանիայի Հալե քաղաքում տեղի է ունենալու «Chemistry cup 2017» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայանալու է 3 մարզիկով։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը տեղեկացնում է, որ այդ մրցաշարերին զուգահեռ Անապայում տեղի է ունենալու Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ։

Հայաստանի երիտասարդների հավաքականի 2-րդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապայում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69կգ քաշահին Տոնի Գալստյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում