«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մոուրինյուի թիմը մնացել է առանց հարձակվողների

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մոուրինյուի թիմը մնացել է առանց հարձակվողների

Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Չելսիի» հետ արտագնա հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» կադրային լուրջ խնդիրներ ունի: Ժոզե Մոուրինյուի թիմը զրկվել է իր բոլոր հարձակվողներից:

Անգլիական թիմի վերջին մարզման ժամանակ Ուեյն Ռունին անհաջող բախվել է Ֆիլ Ջոնսի հետ և ոտքի վնասվածք ստացել,- գրում է BBC-ին:

Լոնդոնցիների դեմ մրցավեճը բաց կթողնեն նաև Անտոնի Մարսիալն ու Մարկուս Ռաշֆորդը: Ֆրանսիացին վնասվածք ունի, իսկ անգլիացին վատառողջ է:

«Կարմիր սատանաների» լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչն ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղում մրցակցին արմունկով միտումնավոր հարվածելու համար երեք հանդիպումով որակազրկվել է: Այդ որակազրկումը տարածվում է նաև Անգլիայի Գավաթի վրա:

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում