ԱՊԼ. «Լիվերպուլը»` կամային հաղթանակների առաջատար

ԱՊԼ. «Լիվերպուլը»` կամային հաղթանակների առաջատար

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթել է «Բերնլիին»: Յուրգեն Կլոպի թիմը խաղի ընթացքում հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն Ջորջինյո Վեյնալդումի ու Էմրե Ջանի գոլերի շնորհիվ առավելության է հասել:

Մերսիսայդցիների համար դա Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում տոնած 4-րդ կամային հաղթանակն էր,- գրում է «Gracenote live»-ն:

Այդ ցուցանիշով «Լիվերպուլն» ԱՊԼ-ի առաջատարն է: 28-րդ տուրից հետո մերսիսայդցիները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում