Անգլիայի գավաթ․ «Չելսին» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Չելսին» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Չելսին» հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ, և միայն Դավիդ դե Խեայի հիանալի սեյվերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նախքան ընդմիջում գոլ բաց չթողեց։ Խաղակեսի վերջնամասում՝ 35-րդ րոպեին Անդեր Էրրերան, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, անմիջապես արձագանքելով հեռացմանը, Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարուան Ֆելայինիին։

Երկրորդ կեսում ևս «Չելսին» զգալի առավելություն ուներ, սակայն Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 52-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նգոլո Կանտեն։

Ավելի վաղ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Տոտենհեմը»։

Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։0
Գոլը՝ Կանտե 52՛
Հեռացում՝ 37՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում