Անգլիայի գավաթ․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Անգլիայի գավաթ․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» (1:0) հանդիպման անմիջապես ավարտից հետո կայացավ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Եզրափակչի ուղեգրերի համար պայքարելու են հետևյալ զույգերը՝

  • «Չելսի» – «Տոտենհեմ»
  • «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»

Խաղերը կայանալու են ապրիլի 22-ին և 23-ին։ «BBC Sport»-ի հաղորդմամբ, երկու հանդիպումներն են կայանալու են Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում