«Մանչեսթեր Յունայթեդը» Կանտեի «ամենասիրելի» մրցակիցն է (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Կանտեի «ամենասիրելի» մրցակիցն է (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» և մտել կիսաեզրափակիչ: Միակ գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

25-ամյա ֆուտբոլիստի համար այդ գնդակը երկրորդն էր «Չելսիի» կազմում: Ուշագրավ է, որ իր նախորդ գոլը ֆրանսիացին խփել էր նույնպես «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:

Դա տեղի է ունեցել ԱՊԼ-ի 9-րդ տուրում, երբ լոնդոնցիները 4:0 հաշվով ջախջախել են «կարմիր սատանաներին»:

Նշենք, որ «Լեսթերում» Կանտեն միայն մեկ գոլի հեղինակ էր դարձել:

Կանտեի գոլն Անգլիայի Գավաթում

Կանտեի գոլն ԱՊԼ-ում

Հետևեք մեզ նաև Telegram-ում