Մոուրինյու. Այդ «Հուդան» «Չելսիի» պատմության թիվ մեկ մարզիչն է

Մոուրինյու. Այդ «Հուդան» «Չելսիի» պատմության թիվ մեկ մարզիչն է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Չելսիի» դեմ խաղից (0:1) հետո պատասխանել է լոնդոնցիների երկրպագուներին, որոնք հանդիպման ժամանակ նրան «Հուդա» են անվանել:

«Նրանք կարող են ինձ այնպես անվանել, ինչպես ցանկանում են, քանի դեռ չի հայտնվի մի մարզիչ, ով «Չելսիի» հետ չորս անգամ կհաղթի Պրեմիեր լիգան: Մինչ այդ ես եմ լինելու նրանց պատմության թիվ մեկ մարզիչը:

Երբ ինչ-որ մեկը 4 չեմպիոնություն նվաճի, ես կդառնամ երկրորդը: Առայժմ այդ «Հուդան» համար առաջինն է»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

54-ամյա մասնագետի գլխավորությամբ «կապույտներն» Անգլիայի չեմպիոն են դարձել 2004-05թթ., 2005-06թթ. և 2014-15թթ. մրցաշրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում