Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, որ առաջին տեղը զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:

Այսօր պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում