Ինդիան Ուելս. Վավրինկան շարունակում է պայքարը, Բերդիխի անակնկալ պարտությունը (տեսանյութ)

Ինդիան Ուելս. Վավրինկան շարունակում է պայքարը, Բերդիխի անակնկալ պարտությունը (տեսանյութ)

Ինդիան Ուելսում շարունակվում է թենիսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարը: Այսօր` մարտի 14-ին կայացել են 1/16 եզրափակչի մեկնարկային 8 հանդիպումները:

Աշխարհի երրորդ թենիսիստ Ստեն Վավրինկան 7:5, 6:3 հաշվով պարտության է մատնել Ֆիլիպ Կոլշրայբերին: Յուրաքանչյուր սեթում հաղթելու համար շվեյցարացուն բավական է եղել շահել գերմանացու մեկական մատուցում, իսկ սեփականներն անվրեպ իրացնել:

Հաջորդ փուլում Վավրինկան կմրցի Յոսիհիտո Նիսիոկայի հետ: Ճապոնացին այսօր անակնկալ հաղթանակ է տարել Թոմաշ Բերդիխի նկատմամբ: Առաջին սեթում Նիսիոկան զիջել է 1:6 հաշվով, սակայն հաջորդ երկուսում առավելության է հասել 7:6(5), 6:4 հաշվով:

Մյուս մրցավեճերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Դոմինիկ Տիմ – Միշա Զվերև` 6:1, 6:4
Դուշան Լայովիչ – Վաշեկ Պոսպիշիլ` 6:7(4), 6:3, 7:5
Դավիդ Գոֆեն – Ալբերտ Ռամոս` 7:6 (3), 6:4
Պաբլո Կուևաս – Ֆաբիո Ֆոնինի` 6:1, 6:4
Գաել Մոնֆիս – Ջոն Իզներ` 6:2, 6:4

Պաբլո Կարենո Բուստա – Ռոբերտո Բաուտիստա խաղը չի կայացել վերջինիս որովայնի ցավերի պատճառով: Կարենո Բուստան դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում