Կոնտե. Դա տակտիկա չէ, դա ֆուտբոլ չէ

Կոնտե. Դա տակտիկա չէ, դա ֆուտբոլ չէ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից լոնդոցիների եզրային հարձակվող Էդեն Ազարին չեզոքացնելու տակտիկայից: Իտալացին նշել է, որ Ժոզե Մոուրինյուի սաները ցանկանում էին միայն հարվածել բելգիացուն:

«Կարծում եմ` հարկավոր է ֆուտբոլ խաղալ, իսկ հանդիպման մեկնարկային 25 րոպեների ընթացքում Ազարը չէր կարողանում խաղալ, քանի որ գնդակն ընդունելուց հետո ոտքին հարված էր ստանում: Նրան հարվածում էին նաև խաղավերջում: Ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չկար: Եթե թիմը խաղադաշտ է դուրս գալիս մրցակցի ֆուտբոլիստների ոտքերին հարվածելու համար, ուրեմն դա տակտիկա չէ, դա ֆուտբոլ չէ:

Երբեմն երբ խաղում ես տաղանդավոր ֆուտբոլիստների դեմ և փորձում ես հունից հանել նրանց: Մրցավարները պետք է պաշտպանեն նման տաղանդներին:

Մեկնարկային 25 րոպեներից հետո մեր խաղացողները գնդակ չէին ստանում, որովհետև վախենում էին, որ հետևից կհարվածեն նրանց: Ազարը ցույց տվեց, որ ուժեղ բնավորություն ունի: Միգուցե, ոմանք զարմացած են դրանից: Ընթացիկ մրցաշրջանում Էդենին սկսել եմ լավ ճանաչել»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսում Ազարի նկատմամբ երկու խախտումների համար մրցավար Մայքլ Օլիվերը երկու անգամ զգուշացրել է Անդեր Էրերային և կարմիր քարտ ցույց տվել նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում