«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը որակազրկվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը որակազրկվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան չի կարողանա մասնակցել թիմի առաջիկա երկու հանդիպումներին:

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ մրցավեճում իսպանացի ֆուտբոլիստը ստացած երկու դեղին քարտերի պատճառով հեռացվել էր խաղադաշտից: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, երկխաղյա որակազրկումը պայմանավորված է նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը երկրորդ կարմիր քարտն է ստացել:

Էրերան չի մասնակցի ԱՊԼ-ի շրջանակում կայանալիք «Միդլսբրոյի» ու «Վեսթ Բրոմվիչի» հետ հանդիպումներին: Որակազրկման պատճառով այդ խաղերը բաց կթողնի նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում