Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների ցուցակը․

85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան և Ռուբեն Ալեքսանյան:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին և 90 կգ Տաթև Հակոբյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում