Մխիթարյանը` Օբամեյանգի կատարյալ թիմում. Մեսսիի ու Ռոնալդուի համար տեղ չկա
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, թե ովքեր կընդգրկվեին իր պատկերացրած կատարյալ թիմում:
Գաբոնցու թիմում տեղ չի գտնվել աշխարհի վերջին 9 տարվա լավագույն խաղացողներ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի համար, սակայն այդ 11 ֆուտբոլիստի թվում է հայտնվել նրա նախկին թիմակից, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև անձամբ Օբամեյանգը:
27-ամյա ֆուտբոլիստի երազանքի թիմը.
Մանուել Նոյեր («Բավարիա») – Սոկրատիս Պապաստատոպուլոս («Բորուսսիա» Դ.), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Կուրտ Զումա («Չելսի») – Մարկո Վերատտի (ՊՍԺ), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկո Ռոյս («Բորուսսիա» Դ.), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Դիմիտրի Պայետ («Մարսել»), Էդեն Ազար («Չելսի») – Պյեր էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.):
Հետևեք մեզ նաև Telegram-ում