Մոուրինյու. Պոգբային քննադատում են, որովհետև նախանձում են

Մոուրինյու. Պոգբային քննադատում են, որովհետև նախանձում են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» հետ խաղից (0:1) հետո թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին հնչած քննադատությանը:

««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է դրական մտքեր ունենա: Մեր թիմը բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց:

Մասնագետները Պոգբայի մասին կարող են խոսել, ինչ կցանկանան: Նրանք Պոլին քննադատում են նախանձից ելնելով, որովհետև երբեք չեն վաստակել նրա աշխատավարձի նույնիսկ 10 տոկոսը»,- Goal.com-ի հետ զրույցում ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում