«Միլանը» պատրաստվում է ակումբի պատմության տրանսֆերային ռեկորդ սահմանել

«Միլանը» պատրաստվում է ակումբի պատմության տրանսֆերային ռեկորդ սահմանել

«Միլանը» լրջորեն հետաքրքրված է «Էվերթոնի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով:  «Football Italia»-ն գրում է, որ առաջիկա ամռանը «ռոսոներին» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստվում է վճարել անգլիացիների կողմից պահանջվող 80 միլիոն եվրոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելգիացին ու լիվերպուլյան ակումբը չեն կարողացել պայմանավորվել նոր համաձայնագրի հարցում: Հարձակվողին շաբաթական 160 հազար ֆունտ է առաջարկվել, սակայն նա մտադիր է նոր թիմ տեղափոխվել:

Լուկակուի ծառայություններով հետարքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Ատլետիկոն» ու «Պարի Սեն ժերմենը»:

Հիշեցնենք, որ ավարտին են մոտնենում «Միլանի» բաժնետոմսերը չինացի ներդրողներին վաճառելու աշխատանքները: Նոր սեփականատերերը մտադիր են արդեն ամռանը 150 միլիոն եվրո ներդնել թիմի կազմն ուժեղացնելու համար:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում Լուկակուն դարձել է 19 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Միլանի» պատմության գործող ամենաթանկ ձեռքբերումը գրանցվել է 2001 թվականին, երբ կիսապաշտպան Ռուի Կոշտայի համար «ռոսոներին» «Ֆիորենտինային» վճարել է 43,5 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում