Սուսերամարտիկները մրցել են խոցասուսեր մրցաձևում

Սուսերամարտիկները մրցել են խոցասուսեր մրցաձևում

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում շարունակվում է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Երեկ պատանիներն ու աղջիկները մրցեցին խոցասուսեր զենքաձևում,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պատանիների մրցաշարում հաղթող դարձավ Էդուարդ Օվիկյանը, երկրորդը Ռազմիկ Վարդանյանն էր, իսկ երրորդը` Աբրահամ Սարգսյանն ու Արման Գրիգորյանը:

Աղջիկների պայքարում առաջինը Էմմա Պողոսովան էր, երկրորդը` Նաիրա Համազասպյանը, երրորդը` Ինեսսա Ավագյանն ու Կալիպսե Թորոսյանը:

Այսօր` մրցումային վերջին օրը, աղջիկները կմրցեն ճկասուսեր զենքաձեւում, իսկ տղաները` թրասուսերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում