Ո՞ր ֆուտբոլիստների նկատմամբ են ամենաշատը խախտում կանոնները

Ո՞ր ֆուտբոլիստների նկատմամբ են ամենաշատը խախտում կանոնները

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից (1:0) հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հայտարարությունը, որ Էդեն Ազարի նկատմամբ խախտումները չէին թողնում նրան խաղալ, վիճակագրական հաշվարկ կատարելու հիմք է դարձել:

«Sky Sports»-ը հաշվարկել է, թե թոփ-5 առաջնություններում հանդես եկող որ ֆուտբոլիստների նկատմամբ են կատարվում կանոնների ամենաշատ խախտումները:

Այս պահի դրությամբ առաջին տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Իսպանիայի առաջնությունում բրազիլացու նկատմամբ 99 խախտում է կատարվել: Երկրորդ տեղում է Էդեն Ազարը, ով «Չելսիի» համար 75 խախտում է վաստակել: Երրորդ տեղում է ընթանում «Բարսելոնայի» մեկ այլ հարձակվող՝ Լիոնել Մեսսին: Արգենտինացու առաջխաղացումն խախտումներով կասեցվել է 51 անգամ:

2014-15թթ․ մրցաշրջանից սկսած Պրեմիեր լիգայում ամենաշատը կանոնները խախտվել է նույնպես Ազարի նկատմամբ. ընդհանուր 258 անգամ: Երկրորդ տեղում է «Քրիսթալ Փելասի» վինգեր Ուիլֆրեդ Զահան (210), իսկ եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» ներկայացուցիչ Սադյո Մանեն (195):

Հետևեք մեզ նաև Telegram-ում