ՉԼ․ «Մոնակոն» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

ՉԼ․ «Մոնակոն» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

«Մոնակոն» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո» դիմակայության առաջին՝ Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվել էր «քաղաքայինների» հաղթանակով՝ 5։3 հաշվով։ Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին րոպեներից դաշտի տերերն առաջ նետվեցին և կարողացան նախքան ընդմիջում երկու գոլ խփել․ արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, 29-րդ րոպեին աչքի ընկավ Ֆաբինյոն։

71-րդ րոպեին Լերոյ Սանեն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 6 րոպե անց Տյեմուե Բակայոկոն խփեց ֆրանսիական թիմի երրորդ գոլը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Խոսեպ Գվարդիոլայի սաներին չհաջողվեց փրկել դիմակայության արդյունքը։ Երկու խաղերի ընդհանուր հաշիվը 6։6 է, սակայն արտագնա խաղում ավելի շատ գոլեր խփելու արդյունքում պայքարը շարունակում է «Մոնակոն»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մոնակո» – «Մանչեսթեր Սիթի»՝ 3։1
Գոլերը՝ Մբապե 8՛, Ֆաբինյո 29՛, Բակայոկո 77՛ – Սանե 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում