Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը, որի արդյունքներով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացան հետևյալ թիմերը՝

«Ատլետիկո» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Լեսթեր» (Անգլիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Ռեալ» (Իսպանիա)։

1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է մարտի 17-ին, Նյոնում։ Այս փուլում նույն երկիրը ներկայացնող թիմերը կարող են մրցել իրար հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում