Ավարտվեց սուսերամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի առաջնությունը

Ավարտվեց սուսերամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը տղաները հանդես են եկել թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձեւերում,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:

Տղաների մրցույթում հաղթեց Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում