Շարժայում Հայաստանը կներկայացի 4 շախմատիստ

Շարժայում Հայաստանը կներկայացի 4 շախմատիստ

Մարտի 23-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկելու է «Շարժա Մասթերս» անվանումը կրող միջազգային խոշոր մրցաշար:

Խաղարկությանը կմասնակցեն 40 երկրի 251 շախմատիստ, այդ թվում` 74 գրոսմայստեր, 11 կանանց գրոսմայստեր, 34 միջազգային վարպետ, 9 կանանց միջազգային վարպետ, 17 ՖԻԴԵ-ի վարպետ և 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ,- տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում Հայաստանը կունենա 5 պատվիրակ` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը և Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժայում անցկացվեց ՖԻԴԵ-ի Գրան-պրիի տարվա առաջին մրցաշարը, որին մասնակցեց նաև Լևոն Արոնայնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում