USD
EUR
RUB

Ինդիան Ուելս. Ֆեդերերը շանս չի տվել Նադալին, Ջոկովիչը պարտվել է (տեսանյութ)

Ինդիան Ուելսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում տեղի են ունեցել 1/8 եզրափակչի հանդիպումները:

Ռոջեր Ֆեդերերը մրցել է պատմականորեն իր գլխավոր մրցակցի` Ռաֆայել Նադալի հետ և հեշտությամբ հաղթանակ տոնել: Կայացած երկու սեթերից յուրաքանչյուրում շվեյցարացին շահել է իսպանացու 2 մատուցում, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել: Գրանցվել է 6:2, 6:3 հաշիվը:

Քառորդ եզրափակչում 35-ամյա թենիսիստը կմրցի Նիկ Կիրյոսի հետ: Ավստրալացին մրցաշարի այդ փուլում է հայտնվել Նովակ Ջոկովիչի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: Առաջին սեթի սկզբում Կիրյոսը շահել է սերբ թենիսիստի մատուցումը և բաց չի թողել առավելությունը, իսկ երկրորդում թենիսիստները հասել են թայ-բրեյք, որում նույնպես 21-ամյա մարզիկն ուժեղ է գտնվել: Վերջնական հաշիվն է 6:4, 7:6 (3):



Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները.

Պաբլո Կարենյո-Բուստա – Դուշան Լայովիչ` 6:4, 7:6 (5)
Կեի Նիսիկորի – Դոնալդ Յանգ` 6:2, 6:4
Պաբլո Կուևաս – Դավիդ Գոֆեն` 6:3, 3:6, 6:3
Ջեք Սոք – Մալիկ Ժազիրի` 4:6, 7:6 (1), 7:5
Ստեն Վավրինկա – Յոսիհիտո Նիսիոկա` 3:6, 6:3, 7:6 (4)
Դոմինիկ Տիմ – Գաել Մոնֆիս` 6:3, 6:2

Լրահոս
Հարված չեմպիոնական հույսերին․ «Պարի Սեն Ժերմենը» պարտվեց «Նիցային» (տեսանյութ) Կալյեխոնի գոլը հաղթական էր «Ինտեր» - «Նապոլի» խաղում (տեսանյութ) Սուարես․ Պետք է շարունակենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա Բուֆֆոն․ Մբապեն դեռ չէր ծնվել, երբ ես մասնակցում էի աշխարհի առաջնությանը Ալիի և Քեյնի գոլերի շնորհիվ «Տոտենհեմը» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ) «Փյունիկն» ու «Բանանցը» հաղթողին չորոշեցին (տեսագրություն) «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Կրոտոնեի» հետ (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց «Միդլսբրոյի» հետ խաղում (տեսանյութ) «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Էվերթոնին» (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Սուոնսիին» (տեսանյութ) «Լացիոն» հաղթեց հռոմեական դերբիում (տեսանյութ) Մբապեն գերազանցել է Ռունիի ցուցանիշը Պիկե․ «Ռեալի» և «Էսպանյոլի» մարզադաշտերում ինձ ավելի լավ եմ զգում, քան այլ վայրերում Վենգեր․ «Տոտենհեմը» չի կարող պահել լավագույն ֆուտբոլիստներին, եթե չբարձրացնի աշխատավարձները Ռոնալդուն՝ եվրոպական թոփ-առաջնությունների լավագույն ռմբարկու «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Սուոնսիի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը Ջոշուա - Կլիչկո մենամարտի տեսագրությունը Լողի ՀՀ առաջնությունում հանրապետության մի քանի ռեկորդներ են սահմանվել Ջոշուան տեխնիկական նոկաուտով հաղթեց Կլիչկոյին «Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին», Սուարեսը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) Ռոնալդուն միայն մեկ անգամ է 11-մետրանոցից գրավել Դիեգո Ալվեսի դարպասը «Ատլետիկոն» ջախջախեց «Լաս Պալմասին» (տեսանյութ) «Բավարիան» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ) Հրապարակվել են «Էսպանյոլ» - «Բարսելոնա» խաղի մեկնարկային կազմերը «Մոնակոն» կամային հաղթանակ տոնեց «Թուլուզի» նկատմամբ (տեսանյութ) «Գանձասար Կապանը» հաղթեց «Շիրակին» (տեսագրություն) «Լեսթերը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին», «Սանդերլենդը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից (տեսանյութ) «Ռեալը» կարևոր հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ (տեսանյութ) «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ, «Լեյպցիգը»՝ «Ինգոլշտադի» (տեսանյութ) Բարձրագույն խումբ․ Առաջատարը կամային հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ Վենգեր. Վան Պերսիին բաց թողեցինք ՄՅՈւ, որովհետև նա 29 տարեկան էր, Սանչեսի դեպքն այլ է «Ռեալ» – «Վալենսիա» հանդիպման մեկնարկային կազմերը «Ռեալ Սոսյեդադը» «Գրանադային» ուղարկեց Սեգունդա (տեսանյութ) NBA-ի փլեյ-օֆֆ. Այսօր կայացած խաղերի թոփ-5 դրվագները (տեսանյութ) Ալեգրի. «Յուվենտուսը» երբեք նման գոլեր բաց չէր թողել «Բազելը» 8-րդ անգամ անընդմեջ` Շվեյցարիայի չեմպիոն Կլիչկո – Ջոշուա. Կայացել է կշռման արարողությունը (լուսանկարներ) Ինյեստան չի մասնակցի դերբիին. «Բարսելոնայի» հայտացուցակը Մոնիկա Վասիլյանը 21 տարեկանում ավարտել է մարզական կարիերան Առաջին խումբ. 23-րդ տուրի արդյունքները
website by Sargssyan