«Բայերի» հարձակվողը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն
16/03/2017 14:09
Նմանատիպ
«Բայերի» հարձակվող Յուլիան Բրանդտը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»,- տեղեկացնում է «Sport Bild»-ը:
Մյունխենցիների ու 20-ամյա ֆուտբոլիստի միջև բանակցությունները բավականին հաջող են ընթանում: Գործարքը կարող է չկայանալ միայն լևերկուզենցիների ղեկավարության ու մարզչական շտաբի` գերմանացու տրանսֆերը չվաճառելու մտադրության պատճառով:
Գերմանական ֆուտբոլի դրոշակակիրը ցանկանում է համաձայնության հասնելուց հետո Բրանդտին մինչև 2018 թվականի ամառը թողնել նրա ներկայիս թիմում:
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցած 23 խաղում վինգերը դարձել է 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում