Մկրտիչյանը 8 միավոր է վաստակել, Դանսթոնի թիմը խոշոր հաշվով հաղթել է

Մկրտիչյանը 8 միավոր է վաստակել, Դանսթոնի թիմը խոշոր հաշվով հաղթել է

Ամերիկյան բասկետբոլի ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում է «Իդահո Վենդելսը» 73:50 հաշվով առավելության է հասել «Ստեֆան Ֆ. Աուստինի» նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրել է 28 րոպե և վաստակել 8 միավոր,- հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը 66:73 հաշվով պարտվել է «Կոլ ՍՏ. Բակերսֆիլդին»: Կուրդօղլյանը («Կալիֆորնիա Գոլդեն Բիարս») չի մասնակցել հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Թուրքիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում 79:52 հաշվով առավելության է հասել «Դեմիր ԻԲԲ» ակումբի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և վաստակել 14 միավոր: 21-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 2-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում