Ռոյ Քին. «Արսենալի» խաղացողներին ավելի շատ հետաքրքրում է սելֆին, քան չեմպիոնությունը

Ռոյ Քին. «Արսենալի» խաղացողներին ավելի շատ հետաքրքրում է սելֆին, քան չեմպիոնությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներին:

«Հետևում եմ ներկայիս ֆուտբոլիստների ելույթներին և տեսնում, որ նրանք չափազանց շատ են տարված սելֆի անելով կամ ընդմիջման ժամանակ խաղաշապիկ փոխանակելով: Նրանք վայելում են դա:

Իհարկե, երբ հանդես ես գալիս մեծ ակումբում և արդյունքի ես հասնում, ապա կարող ես այլ բաներից էլ հաճույք ստանալ, սակայն պետք է պատրաստ լինել, որովհետև հաջորդ մրցավեճում ձեզ կարող են ոտնատակ տալ:

«Արսենալի» չափազանց շատ խաղացողներ են հետարքրված սելֆիով: Անգլիայի չեմպիոն դառնալու նպատակի վրա կենտրոնանալու փոխարեն, նրանք մտածում են, թե ինչպիսի տեսք ունի նրանց մարմինը կամ սանրվածքը:

Լոնդոնցիները իսկապես լավ ֆուտբոլիստներ ունեն, բայց նրանց կազմում ընդամենը 1-2 խաղացող կա, ովքեր տիտղոսներն ավելի են կարևորում, քան սելֆին ու արտաքին տեսքը»,- «Newstalk»-ի հետ հարցազրույցում ասել է իռլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում