Եվրոպա լիգա․ հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները (տեսանյութ)

Եվրոպա լիգա․ հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 2016-17թթ․ 1/8 եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումներն ավարտված են։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռոստովի» հետ պատասխան խաղում Խուան Մատայի՝ 70-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ երկու խաղերի արդյունքում հաղթեց ընդհանուր 2։1 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

1/8 եզրափակչի դիմակայությունների արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին՝

«Սելտա» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Շալկե 04» (Գերմանիա), «Գենկ» (Բելգիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Այաքս» (Հոլանդիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Լիոն» (Ֆրանսիա)։

Այս փուլի վիճակահանությունը կայանալու է մարտի 17-ին, Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում