Ռոբերտո Կարլոսի երազանքի թիմը

Ռոբերտո Կարլոսի երազանքի թիմը

Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը, ով այժմ «Արքայական ակումբում» կատարում է ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրենի պաշտոնը, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել է իր երազանքի թիմի լուսանկարը։

Ուշագրավ է, որ Կարլոսի երազանքի թիմում միայն մեկ կարիերան չավարտած ֆուտբոլիստ է ընդգրկված՝ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը։

Ռոբերտո Կարլոսի երազանքի թիմը

Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս։

Պաշտպաններ՝ Կաֆու, Ֆաբիո Կաննավարո, Պաոլո Մալդինի, Ռոբերտո Կարլոս։

Կիսապաշտպաններ՝ Զինեդին Զիդան, Կլոդ Մակելելե, Կլարենս Զեեդորֆ։

Հարձակվողներ՝ Ռոնալդինյո, Ռոնալդո, Լուիշ Ֆիգու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում