Մոուրինյու․ Տխրել եմ, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից

Մոուրինյու․ Տխրել եմ, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր թիմի սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալու մասին:

-Շատ հիասթափված եմ և տխրել եմ։ «Մանչեսթեր Սիթիի»՝ պայքարից դուրս մնալը շատ առումներով վատ է անդրադառնում մեզ վրա։ Այժմ ստացվում է, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մեզանից վերև գտնվող բոլոր 5 թիմերը դուրս են մնացել եվրագավաթներից։ Դա նշանակում է, որ մեր մրցակիցները շաբաթվա ընթացքում մեկ խաղի են մասնակցելու։ Որոշներն էլ այդպես են խաղացել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Նրանք չգիտեն՝ ինչ է նշանակում հոգնել,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «BBC Sport»-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 66 միավորով վստահորեն գլխավորում է «Չելսին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով 6-րդ տեղում է, սակայն Մոուրինյուի թիմը 26 հանդիպում է անցկացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում