Պոգբան բաց կթողնի առնվազն 3 խաղ

Պոգբան բաց կթողնի առնվազն 3 խաղ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոստովի» հետ պատասխան խաղում (1:0)։ Ֆրանսիացու վնասվածքի բնույթը և լրջության աստիճանը դեռ հայտնի չէ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահեցրել է, որ Պոգբան բաց կթողնի առաջիկա խաղերը։

«Չգիտեմ, թե կոնկրետ որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Պոլը, սակայն նա չի մասնակցի «Միդլսբրոյի» հետ խաղին և Ֆրանսիայի հավաքականի հանդիպումներին»,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Հավելենք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Միդլսբրո»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը պետք է կայանա մարտի 19-ին, իսկ Ֆրանսիայի հավաքականն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում մարտի 25-ին խաղալու է Լյուքսեմբուրգի ընտրանու հետ, մարտի 28-ին էլ Փարիզում ընկերական խաղ է անցկացնելու Իսպանիայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում